Հունիսի 26-ին Մառնեուլիում շենքի երկու պատշգամբների փլուզումը
հանգեցրել է զոհերի։
Այս մասին այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան, ֆեյսբուքյան իր պաշտոնական
էջում հրապարակել է Մառնեուլիի քաղաքապետարանը։ Շենքի այդ հատվածից
բնակչությունը տարհանվել է։
«
Տեղեկացնեմ, որ բնակչության մի մասը ժամանակավորապես
հյուրանոց է տեղափոխվել այն բնակելի շենքից, որտեղ տեղի է ունեցել
ողբերգությունը, որը ֆինանսական առումով ապահովում է Մառնեուլիի
քաղաքապետարանը։
Տուժածները բուժհաստատությունում ստանում են համապատասխան
բուժում»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Հինգ հարկանի շենքի երկու պատշգամբների փլուզման պատճառներն այս պահին
հայտնի չեն։ Արդյունքում մահացել է 40-ամյա կին և 27-ամյա հղի կին։
Նրա անչափահաս երեխաներից մեկի վիճակը ծանր է։ Փլուզման հետևանքով
բազմաթիվ կոտրվածքներ ստացած ևս մեկ երեխայի վիճակը համեմատաբար լավ
է։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան