Քաղաքապետարանը 10 հազար լարիով կօգնի պատշգամբի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մառնեուլիի քաղաքապետարանը դրամական օգնություն կտրամադրի Նարիմանով
փողոցում տեղի ունեցած վթարից տուժածների ընտանիքներին։
Այդ մասին հունիսի 29-ին սակրեբուլոյի նիստում հայտնել է Մառնեուլիի
սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն։ Պատգամավորները մեկ րոպե
լռությամբ հարգեցին մահացածների հիշատակը։
«Մի քանի օր առաջ մեր մունիցիպալիտետում շատ վատ դեպք է տեղի
ունեցել, որը խլել է երկու կնոջ կյանք։ Մենք բոլորս շատ մեծ ցավ
ապրեցինք այս պատմությունից։ Քաղաքապետարանի և սակրեբուլոյի անունից
ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին։ Գործընթացում
ներգրավված են ՏԻՄ-ն ու քաղաքապետարանը, որպեսզի ընտանիքներն առանց
ուշադրության չմնան։ Կլինի դրամական օգնություն։ Դա միանվագ չի
լինելու, մենք ընտանիքի հետ կապ ենք ունենալու և պատրաստ ենք այս
ընտանիքներին օգնել ցանկացած հարցում»։
Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում նշել է քաղաքային խորհրդի
նախագահը, բնակելի շենքի պատշգամբների փլուզման հետեւանքով զոհվածների
ընտանիքներից յուրաքանչյուրին 10.000 լարի է փոխանցվելու։
Հունիսի 26-ին Մառնեուլի քաղաքում բնակելի շենքի երկու պատշգամբների
փլուզման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել ՝ երեք մարդ։
Հունիսի 29-ի սակրեբուլոյի նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է 3
հարց, երեքի վերաբերյալ էլ դրական որոշում է կայացվել։ Սակրեբուլոյում
վիճաբանություն է եղել «Միացյալ ազգային շարժման» անդամ Նարգիզա
Ալիևայի և Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեի միջև։ Նիստից առաջ
Ալիեւան ասել է, որ ցանկանում է, որ պատգամավորները մեկ րոպե
լռությամբ հարգեն հունիսի 26-ին Մառնեուլիում տեղի ունեցած
ողբերգությունը: Ամիրան Գիորգաձեն Ալիևային ի պատասխան ասել է, որ
ինքը դեռ չի հայտարարել նիստի բացված լինելու մասին, և որ նախատեսում
է անել նույնը։
Ավագանու նիստն ամբողջությամբ տես այստեղ՝
{{AUDIO}}
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան