Marneuli American Corner-ը կանցկացնի հնգօրյա դասընթաց Քիմիա-Կենսաբանություն առարկայից

Քիմիայով, կենսաքիմիայով և կենսաբանությամբ հետաքրքրվող երիտասարդներին, հուլիսին Մառնեուլիի հանրային գրադարանում, ամերիկյան անկյունը հրավիրում է մասնակցելու նախագծին։

Այս մասին տեղեկություն է տարածվել Հանրային գրադարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ ասվում է, որ դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան փորձարկումներ կատարել սեփական ձեռքերով։

«Եթե դուք 15-16 տարեկան եք և հետաքրքրված եք քիմիայով, կենսաբանությամբ և կենսաբանությամն, ապա այս նախագիծը ձեզ համար է։ Marneuli American Corner-ն առաջարկում է 5-օրյա ինտենսիվ դասընթաց հուլիսի 4-ից հուլիսի 8-ը։
Դասընթացի ընթացքում ուսանողները կկարողանան սեփական ձեռքերով ռեակցիաներ կատարել, աշխատել ցանցում, լուծել խնդիրներ և սովորել բարձր մակարդակի քիմիա-կենսաքիմիա
»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Երիտասարդները կարող են գրանցվել նշված հղումով։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 



 

Print