Կենտրոնական բյուջեից Մառնեուլիի համար հատկացվել է 2 650 000 լարի

Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեն կավելանա 2 650 000 լարիով։

Բյուջեն կավելացվի մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից Քվեմո Քարթլիի քաղաքապետարաններին հատկացված միջոցներով։

Կենտրոնական բյուջեից Մառնեուլիի քաղաքապետարանին տարածաշրջանում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից գումար հատկացնելու մասին տեղեկությունը հայտնի է դարձել Քվեմո Քարթլիում նահանգի ներկայացուցիչ Գիորգի Դոխթուրիշվիլիի՝ շրջանի քաղաքապետների  հետ հանդիպման ժամանակ։

«Ֆինանսավորման ծրագիրն էապես կնպաստի մարզի զարգացմանը, ինչը ենթադրում է ավելի լավ ենթակառուցվածքների ստեղծում քաղաքապետարաններում եւ ավելի շատ հնարավորություններ տալ տեղի բնակչությանը։
Մարզի քաղաքապետերի հետ աշխատանքային հանդիպմանը խոսեցինք ընթացիկ և նախատեսվող ծրագրերի մասին, քննարկեցինք յուրաքանչյուր ծրագրի կարևորությունը և կուսակցության համար առանձնացրինք այն առաջնահերթ ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք ֆինանսավորվել են կենտրոնական բյուջեից՝ ծրագրերի ֆոնդից
»,- Գիորգի Դոխթուրիշվիլիի հայտարարությունը տարածում է Քվեմո Քարթլիի կողմը։

Պետական հոգաբարձուի վարչակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հոգաբարձուն քաղաքապետարանի պատգամավորների ու քաղաքապետերի հետ քննարկել են բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք ֆինանսավորվելու են հատկացված միջոցներով։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովն ասել է, որ այս փուլում բյուջեում 2 մլն 650 հազար լարին դեռ չի փոխանցվել։

«Բյուջեում գումարը դեռ չենք ստացել, քանի որ անհրաժեշտ է որոշակի ընթացակարգեր անցնել։ Եթե մարզերի զարգացման հիմնադրամից գումար է հատկացվում, մենք տեղական միջոցներ չունենք, այսինքն՝ հարկային մուտքերը պետք է ավելացնենք։ Այս հարկային մուտքերի ավելացման պատճառով ֆինանսների նախարարությունից գրություն է պետք, թե որքանով պետք է ավելացնենք եկամուտները, դրանից հետո գումարը կստանանք»։

Վուգար Մամեդովի խոսքով, այս փուլում քաղաքապետարանին չեն ներկայացվել ոչ ֆինանսների նախարարի հրամանագիրը, ոչ էլ գրությունը։ Այս փուլում Մամեդովը ձեռնպահ է մնում կենտրոնական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվող նախագծերի մասին խոսելուց և նշում է, որ տեղեկությունը հայտնի կդառնա պաշտոնական փաստաթղթերը ստանալուց հետո։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google