Մառնեուլի-Կոդա ճանապարհին իրար են բախվել երեք ավտոմեքենա

Մառնեուլի-Կոդա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մի քանի մարդ տուժել է։



Վթարի ժամանակ իրար են բախվել երեք ավտոմեքենա։ Միջադեպի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան։

Վթարը տեղի է ունեցել Մառնեուլի-Կոդա միացնող ճանապարհին, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ին։

«Ռադիո Մառնեուլի»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 




 


Print