Ավիատոմսերի արժեքը տատանվում է 4 հազարից 9 հազար լարիի սահմաններում ՝ որքա՞ն արժե Մոսկվայից Թբիլիսի հասնելը օդային ճանապարհով
Վլադիմիր Պուտինի կողմից երկրում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո հաղորդվում է, որ զգալիորեն աճել է քաղաքացիների արտահոսքը Ռուսաստանից տարբեր երկրներ։


Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանում թանկացել են ավիատոմսերի գները։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, խոսքը Մոսկվայից Ստամբուլ, Երեւան, Բաքու եւ հարեւան այլ երկրներ թռիչքների մասին է, որտեղ ՌԴ քաղաքացիները վիզայի կարիք չունեն։

Այս օրերին վաճառվում են նաև Մոսկվայից Վրաստան բոլոր տոմսերը։ Խոսքը չարտերային չվերթների մասին է, քանի որ Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ ուղիղ չվերթներ չունենք։

Ինչ վերաբերում է մյուս օրերին հասանելի չվերթերին, ապա Մոսկվայից (տրանսֆերտով) Թբիլիսի ավիատոմսի արժեքը տատանվում է 4 հազար լարիից մինչև 9 հազար լարի։ Ընդ որում, Սանկտ Պետերբուրգից գինը նույնիսկ գերազանցում է 15 հազար լարին։

Ավելի կոնկրետ՝

Սեպտեմբերի 24-25-ը AIRARABIA ավիաընկերությունը թռիչք է իրականացնում Մոսկվա-Շարժա-Թբիլիսի ուղղությամբ, իսկ տոմսի (էկոնոմ դասի) արժեքը գերազանցում է 8 հազար լարին․

Սեպտեմբերի 26-ից մնացել են տոմսեր և՛ AIRARABIA, և՛ TURKISH AIRLINES չվերթների համար։ Առաջին դեպքում գինը դեռ գերազանցում է 8 հազար լարին, իսկ Մոսկվա-Բոդրում-Ստամբուլ-Թբիլիսի ուղղությամբ թռիչքն արժե մինչև 5 հազար լարի․

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայից Թբիլիսի հնարավոր է հասնել օդային ճանապարհով՝ արդեն Երևանով, Շարժայով և Դուբայով։ Ավիատոմսերի արժեքը, ըստ ընկերությունների, գերազանցում է 5 հազար և 8 հազար լարին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print