«Փառք հերոսներին». ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Սուխումիի անկման օրվան
«Նույնիսկ Սոխումիի անկումից 29 տարի անց զգացվում է Ռուսաստանի կողմից աջակցվող զանգվածային սպանությանը հաջորդած ցավը», - այսպես է արձագանքում Վրաստանում Սոխումիի անկման օրվան ԱՄՆ դեսպանատունը։

«Սա այն ցավն է, որը մնացել է տասնյակ հազարավոր զոհերի սիրելիների սրտերում և այն ցավը, որով ապրում են հարյուր հազարավոր հարկադիր վերաբնակներ: Մենք միշտ տեսնում ենք նրանց աչքերում, որ իրենց տունն այնքան մոտ է և այնքան հեռու:

1993 թվականի սեպտեմբերի 27-ին Սուխումին ընկավ։

Փա՛ռք հերոսներին
»։

- կարդում ենք դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ პუბლიკა
Print