Ռուսաստանը «Վերին Լարսի» մոտ կկազմակերպի զինվորական հաշվառման և հավաքագրման մոբիլիզացիոն կետ
Վրաստանի սահմանի մոտ՝ «Վերին Լարսի» անցակետում կստեղծվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ, այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ Հյուսիսային Օսիայի պաշտպանության նախարարությանը հղումով։


Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, այս որոշումն ընդունվել է հանդիպումից հետո, որին մասնակցել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարը, Պետական ճանապարհային տեսչության պետը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պետերը։

Մեկ օր առաջ Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Վերին Լարսի» անցակետում մոտ 3500 մեքենա է սպասում Վրաստանի սահմանը հատելուն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  პუბლიკა
Print