2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել
է 132,1%-ով։
Մասնավորապես, ԱԲ կայքում հրապարակված վիճակագրության համաձայն, այս
տարվա սեպտեմբերին օտարերկրյա ճանապարհորդներից եկամուտը կազմել է
375,6 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 161,9 մլն
դոլար էր։
Ինչ վերաբերում է ըստ երկրների ծախսերին, ապա, ըստ Ազգային բանկի
տվյալների, երկիրն ամենաշատ եկամուտը ստացել է ՌԴ քաղաքացիներից՝ 95,5
միլիոն դոլար, երկրորդ տեղում Թուրքիան է՝ 35,8 միլիոն դոլար, եռյակը
եզրափակում է Ուկրաինան՝ 31,5 մլն ԱՄՆ դոլար։
Մնացած երկրների ճանապարհորդներից ստացված եկամուտն ունի հետևյալ
տեսքը.
Այլ երկրներից ժամանած ճանապարհորդներից երկիրը ստացել է 61,7
մլն ԱՄՆ դոլար եկամուտ ՝
ԵՄ անդամ երկրներ՝ 44,7 մլն դոլար;
Իսրայել՝ 31,5 մլն դոլար;
Բելառուս՝ 21,7 մլն դոլար;
Հայաստան՝ 15,9 մլն դոլար;
Իրան՝ 15,2 մլն դոլար;
Սաուդյան Արաբիա՝ 11,7 մլն դոլար;
Ադրբեջան՝ 10,3 մլն դոլար։
Ինչ վերաբերում է 2022 թվականի օգոստոսի վիճակագրությանը, ապա ԱԲ-ի
տվյալներով Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ստացել է
522,9 միլիոն դոլարի եկամուտ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան