Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեզոնային
գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլորի համար մինչև նոյեմբերի
22-ը։
Գործակալության տվյալներով՝ ողջ հանրապետությունում սեզոնային գրիպի
դեմ պատվաստումը 6 ամսականից սկսած անվճար է, և ցանկացողները
ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400
բուժհաստատություններում։
«
Պետական իմունականխարգելման ծրագրի շրջանակներում Վրաստանը
ձեռք է բերել Sanofi Pasteur-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200
հազար դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնը
սեպտեմբերի վերջին սկսել է պատվաստումները։ Առաջին փուլում
ծառայությունները ստացել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ
ունեցող անձինք։ Իսկ մինչև նոյեմբերի 22-ը պատվաստումն անվճար կլինի
բոլոր ցանկացողների համար»,- ասվում է NCDC-ի տարածած
հայտարարության մեջ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան