Մառնեուլիի քաղաքապետարանը ամանորյա զարդարանքների նախատեսում է ծախսել 360 650 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն սկսել է  պատրաստվել 2023թ դիմավորելուն։ Համաձայն հայտարարված երեք մրցույթների՝ Ամանորին ՏԻՄ-ը հատկացրել է 360 650 լարի, քաղաքի լուսավորության համար՝ 199 900 լարի, արհեստական ​​տոնածառ գնելու համար՝ 65 600 լարի, միջոցառում կազմակերպելու համար՝ 85 150 լարի։ Դեկտեմբերի 22-ին քաղաքապետարանը հայտարարել է 2023 թվականին Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորման միջոցառման կազմակերպման ծառայությունների գնման մրցույթ։

Մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել դեկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները քաղաքապետարանի գների աղյուսակին համապատասխան հանձնել 2022 թվականի դեկտեմբերի 18-ին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ միջոցառման անցկացման պահանջները ներառում են ՝ 

  • Աղջիկների երգչախումբ, առնվազն 20 րոպեանոց ռեպերտուար կենդանի կատարմամբ, Ամանորի թեմայով 5 ստեղծագործություն։
  • Հաղորդավարներ՝ իգական սեռի 40-45 տարեկան, ցանկալի է լրագրող, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և համերգի հաղորդավար: Պետք է ունենա նմանատիպ միջոցառումներ անցկացնելու փորձ։ Տղամարդ  40-45 տարեկան, Պետք է վարժ տիրապետի վրացերեն և ադրբեջաներեն լեզուներին: Դերասան կամ ռեժիսոր լինելը  ցանկալի է և պետք է ունենա նմանատիպ միջոցառումներ ղեկավարելու փորձ։
  • 2-2.30 ժամ բեմադրություն մանկական տարածքում, հայտնի անիմացիոն ֆիլմերի կերպարներ, այդ թվում՝ 1 Ձմեռ պապ։ Ամանորյա լույսերով, ձայնային տեխնիկայով և վարորդների սպասարկումով։ Ամսաթվերը պետք է համաձայնեցվեն գնորդի հետ:
  • Խառը քաղցրավենիք, բարձրորակ կոնֆետներ, թխվածքաբլիթներ և հուշանվերային մինի խաղալիքներ։ Տեսականի և փաթեթավորման ձևավորում՝ գնորդի և այլոց հետ համաձայնեցված:


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print