Կովկասի բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություն (CENN),
Վրաստանում Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ հայտարարում է
մրցույթ ուսուցիչների համար՝ քաղաքացիական ներգրավվածության ծրագրին
մասնակցելու համար։ Ծրագրին կարող են մասնակցել Մառնեուլիի, Դմանիսիի,
Ախալքալաքի, Ասպինձայի և Ծալենջիխայի քաղաքապետարանների պետական և
մասնավոր դպրոցների ուսուցիչները։
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների հմտություններն ու
կարողությունները ժողովրդավարական արժեքների և ուժեղ քաղաքացիական
հասարակության կերտման գործընթացում։
Ծրագրի տևողությունը 9 ամիս է (2023 թվականի հունվար-սեպտեմբեր) և
ներառում է հետևյալ փուլերը ՝
- Հարմարեցված վերապատրաստման մոդուլ
- Կապերի ամրացում վեբինարների և տարբեր առցանց
միջոցառումների միջոցով
- Քաղաքացիական դաստիարակության քառօրյա
ճամբար
- Մենթորություն
- Ծրագրերի ֆինանսավորում և իրականացում
- Ամփոփ կոնֆերանս
Մանրամասն տեղեկությունների համար
անցեք հղումով
Հետաքրքրված անձինք,
լրացրեք հայտը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան