Տնօրենության քննությանը մասնակցել է 1839 դիմորդ՝ իմացեք, թե որտեղից կարող եք գտնել թեստի արդյունքները
Ժամը 17:00-ին ավարտվեց հանրակրթական դպրոցի տնօրենների դիմորդների ատեստավորման գործընթացի առաջին փուլը՝ թեստավորումը։


Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ատեստավորման համար գրանցվել է տնօրենության 3205 դիմորդ, տեղում է  եղել  1839 դիմորդ։

Թեստավորման տեւողությունը 5 ժամ է եղել, իսկ տեսողության խնդիրներ ունեցող դիմորդներին տրամադրվել է լրացուցիչ 30 րոպե՝ համապատասխան դիմումի եւ բժշկական եզրակացության ներկայացման հիման վրա։

Թեստի արդյունքները դիմորդները կկարողանան հասկանալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ https://emis.ge/ և Վրաստանի կրթության և գիտության նախարարության՝ https://directors.mes.gov.ge/ կայքի միջոցով նշելով գրանցման ժամանակ նշանակված եզակի կոդը:

Աղբյույր ՝ emis.ge

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google