Դպրոցի տնօրենության քննություն հանձնած 1841 հոգուց հարցազրույցի փուլ է անցել 755-ը
Հանրակրթական դպրոցի տնօրենի պաշտոնի համար 755 դիմորդ հաջողությամբ անցել է թեստավորման փուլը և անցել հարցազրույցի փուլ։

Կրթության նախարարությունն արդեն հրապարակել է հարցազրույցների ժամանակացույցը, ըստ որի թեկնածուների հարցազրույցները կսկսվեն մարտի 20-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 28-ը։

2022-23 թվականներին ատեստավորման համար գրանցվել է տնօրենի պաշտոնի հավակնող 3205 թեկնածու, ընդհանուր թեստը հանձնել է 1841 մարդ։

2022 թվականի դրությամբ
երկրում կա 991 ատեստավորված  տնօրեն:

Հանրապետությունում գործող 2086 հանրակրթական դպրոցներից ներկայումս տնօրեն ունեն 9-ը, իսկ 2077 հանրակրթական դպրոցները ղեկավարում են  տնօրենի  պաշտոնակատարները։

Դպրոցների տնօրենների պաշտոնավարման ժամկետը 2020 թվականի սեպտեմբերից աստիճանաբար ավարտվեց, նախարարության որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցին նրանք, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր։
Աղբյուր ՝  პუბლიკა
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google