Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան այսօր կայցելի Վրաստան
Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան մարտի 29-30-ը կայցելի Վրաստան, հայտնում է Վրաստանում Շվեդիայի դեսպանությունը։

Նրանց տվյալներով՝ արքայադուստր Վիկտորիան կհյուրընկալվի Վրաստանի նախագահի և Եվրամիության դիտորդական առաքելության կողմից։

«Նշված այցն իրականացվում է Եվրամիության Խորհրդում Շվեդիայի նախագահության օրոք՝ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում։ ԵՄ-ում Շվեդիայի նախագահության առաջնահերթություններից է ընդգծել ԵՄ քաղաքացիական ճգնաժամերի կառավարման կարևորությունը և ուժեղացնել ԵՄ քաղաքացիական CSDP (Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն) առաքելությունները: Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես ԵՄ քաղաքացիական ՔՀԶԱ առաքելությունները կարող են օգնել կայունության ապահովմանը, անվտանգության խթանմանը և վստահության ամրապնդմանը այն երկրներում, որտեղ նրանք գործում են: Վրաստան կատարած իր այցով թագաժառանգ արքայադուստրը նաև ցանկանում է ընդգծել մեր երկրների և ժողովուրդների միջև երկարամյա բարեկամությունն ու գործընկերությունը»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ პირველი არხი
Print