Մառնեուլի քաղաքի կենտրոնական մարզադաշտի շինարարական աշխատանքներն
ավարտվել են։
«Ռադիո Մառնեուլի»-ին շինարարության ավարտի հետ կապված
տեղեկությունը հաստատել է Վրաստանի մունիցիպալ զարգացման
հիմնադրամը։ Այս փուլում հայտնի չէ, թե երբ տեղի կունենա Մառնեուլիի
կենտրոնական մարզադաշտի բացման միջոցառումը։
Մառնեուլիի մունիցիպալիտետի կենտրոնական մարզադաշտի կառուցման
աշխատանքները սկսվել են 8 տարի առաջ։ 2016 թվականին Մառնեուլիի
քաղաքապետարանը ձեռք է բերել քաղաքի կենտրոնում մարզադաշտի կառուցման
համար անհրաժեշտ նախագծային ծախսերի հաշվառման փաստաթղթերը:
Մառնեուլիի կենտրոնական մարզադաշտի շինարարությունը ֆինանսավորել է
Վրաստանի կառավարությունը։ Ծրագիրն իրականացրել է Տարածաշրջանային
զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որի արժեքը կազմում
է 8 100 000 լարի։
ՖԻՖԱ-ի երկրորդ կարգի մարզադաշտը նախատեսված է 2000 երկրպագուների
համար: Մարզադաշտի համալիրում կազմակերպվել են հանդերձարաններ,
սանհանգույցներ, արագ սննդի կետեր և այլ կոմունալ սենյակներ։
Տեղադրվել են նաև մարզադաշտի լուսային, ձայնային և հրդեհային
համակարգեր, կազմակերպվել են հատուկ տարածքներ հեռուստառեպորտաժների
համար։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը մարզադաշտի նախագծային և ծախսերի
հաշվառման փաստաթղթերը պատրաստել է դեռ 2016 թվականին, որի համար
ծախսվել է 150,000 լարի, սակայն նշված փաստաթղթերը թարմացման կարիք են
ունեցել, քանի որ «Շենքերի անվտանգության կանոնների» նոր տեխնիկական
կանոնակարգը սահմանել է։ Վրաստանի կառավարության կողմից ուժի մեջ է
մտել 2017 թվականին։ 2019 թվականին կեղծվել են նախագծային
և ծախսերի հաշվառման փաստաթղթերը, որից հետո հայտարարվել է
աշխատանքների առաջին մրցույթը, որը ձախողվել է հենց փոփոխված/ուղղված
նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատճառով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան