Իրակլի Չիկովանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

«Նա նշել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Զրույցի ընթացքում շոշափվել են տարածաշրջանային անվտանգության
և տարբեր ուղղություններով երկու երկրների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված հռչակագրի կարևորությունը։ Կողմերը նշել են, որ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը»,
- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Իրակլի Չիկովանին արդեն հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպմանը ստորագրվել է Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ընդլայնման ծրագիր։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« დეკემბერი 2024 »»
252627282930 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 12345