Եվրատեսիլ 2025-ում Վրաստանի ներկայացուցիչը մայիսի 15-ին կերգի
Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում։
Երկրորդ կիսաեզրափակչում Վրաստանի հետ միասին հանդես կգան հետևյալ
երկրները՝ Ավստրիա, Լիտվա, Հայաստան, Մոնտենեգրո, Հունաստան,
Իռլանդիա, Ավստրալիա, Լատվիա, Չեխիա, Իսրայել, Մալթա, Ֆինլանդիա,
Դանիա, Լյուքսեմբուրգ և Սերբիա։
Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչ շոուին, ապա ելույթ կունենան
հետևյալ երկրները՝ Շվեդիան, Ուկրաինան, Սլովենիան, Իսլանդիան,
Էստոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Ադրբեջանը,
Ալբանիան, Սան
Մարինոն, Բելգիան, Կիպրոսը, Խորվաթիան և Նորվեգիան։
Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից միայն 10 երկիր է անցնում
եզրափակիչ։
Առաջին կիսաեզրափակիչում կմասնակցեն հյուրընկալող երկրները՝
Շվեյցարիան, Իտալիան և Իսպանիան, իսկ երկրորդ կիսաեզրափակիչում՝
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին,
15-ին և 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում:
Աղբյուր: 1tv.ge