Միասնական ազգային քննությունների համար գրանցումը կսկսվի 2025
թվականի մարտի 5-ից և կշարունակվի մինչև ապրիլի 2-ը։
Գրանցումը հասանելի կլինի online.naec.ge կայքում։
Միասնական ազգային քննություններին գրանցվել ցանկացողները պետք է
հաշվի առնեն, որ այս տարի գրանցման գործընթացը նույնպես բաղկացած է մի
քանի փուլից ՝
Հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն, քննվողը պետք է
վճարի գրանցման վճարը
և լրացնի անձնական տվյալները, ընտրի քննության
քաղաքը և ընդունվող առարկաները։
Դիմորդները կկարողանան փոխել կամ ավելացնել թեմա, ինչպես նաև փոխել
քննության լեզուն մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն։ Մինչ այդ նրանք
հնարավորություն կունենան փոխել նաեւ իրենց քննական քաղաքը։
Քննական ազգային կենտրոնից հայտնում են, որ եթե դիմորդները քննության
գրանցման վճարը վճարեն մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն, բայց ինչ-ինչ
պատճառներով չկարողանան ավարտին հասցնել գրանցման գործընթացը, ապա
մինչև ապրիլի 10-ի ժամը 18:00-ն հնարավորություն կունենան ավարտել
գրանցումը:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան