Իլհամ Ալիև – Էնթոնի Բլինքենի քաղաքականությունը, փաստացի, զրոյացրել է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները
Էնթոնի Բլինքենի քաղաքականությունը, փաստացի, զրոյացրել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի ֆորումում։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեծ հիասթափություն են առաջացրել երկրում։

«Մենք այս հարաբերությունները կառուցել ենք տասնամյակների ընթացքում։ Մենք եղել ենք ԱՄՆ-ի վստահելի և մոտ գործընկերներ, ինչպես նաև նրանք՝ մեր։

Երբ նրանք մեր
կարիքը զգում էին, մենք նրանց կողքին էինք։ Երբ խոսքը վերաբերում էր Իրաքին՝ մենք այնտեղ էինք, այո։ Երբ խոսքը վերաբերում էր Աֆղանստանին՝ այո, մենք միացանք Աֆղանստանի գործողություններին 2001 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, և մենք վերջինն էինք, որ լքեցինք այդ երկիրը»,
– նշել է Իլհամ Ալիևը։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები