Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման,
– այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության
հայտարարության մեջ։
Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն, Բաքվին տեղեկացվել է, որ
Երևանը համաձայն է «Ադրբեջանի առաջարկների հետ՝ պայմանագրի նախագծի
երկու չլուծված հոդվածի վերաբերյալ»։
Հայտարարության մեջ նշված չէ, թե հատկապես որ հոդվածների մասին է
խոսքը։
«Հետևաբար, խաղաղության պայմանագիրը պատրաստ է
ստորագրման։
Հայաստանի
Հանրապետությունը պատրաստ է սկսել խորհրդակցություններ
Ադրբեջանի Հանրապետության հետ պայմանագրի ստորագրման ժամկետի և վայրի
վերաբերյալ», – նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմին
առաջարկվել է միասնական հայտարարություն անել պայմանագրի նախագծի
շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, սակայն Բաքուն նախընտրել
է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության
հայտարարության մեջ նշվում է, որ ավարտվել են բանակցությունները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական
հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագրի տեքստի
շուրջ։
«Մենք նաև վերահաստատում ենք Ադրբեջանի երկարաժամկետ և
սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրության մեջ
փոփոխությունը, որը վերացնում է Ադրբեջանի ինքնիշխանության և
տարածքային ամբողջականության դեմ ուղղված պահանջները, բանակցված
տեքստի ստորագրման նախապայմանն է», – նշված է
հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ պատրաստ են
շարունակել երկկողմ երկխոսությունը այս և այլ հարցերի շուրջ, որոնք
առնչվում են երկու երկրների միջև կարգավորման գործընթացին։
Աղբյուր: 1tv.ge