Մառնեուլիի ծննդատանը Մայրերի օրը առաջին երեխան է ծնվել

Մայրերի օրը՝ մարտի 3-ին, Մառնեուլի քաղաքի ծննդատանը առաջին երեխան է ծնվել։



Ինչպես Ռադիո  Մառնեուլի-ին հայտնել է «Ջեո Հոսպիտալս»-ի ծննդատան և ամբուլատոր կենտրոնի ղեկավարը, իրենց կլինիկայում 29-ամյա կինը ժամը 09:55-ին ծննդաբերել է և աղջիկ է ունեցել։

Մոր համար սա երրորդ ծննդաբերությունն է։ Ինչպես մայրը,

այնպես էլ նորածինը իրենց լավ են զգում։

Մառնեուլիում գործող մյուս ծննդատունը «Ավերսի» կլինիկան է։ Բուժհաստատությունից տեղեկացրել են, որ տվյալ պահին իրենց մոտ ծննդաբերություն չի գրանցվել։

"Ռադիո  Մառնեուլի"

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები