2020 թվականին դադարեցված Թբիլիսի-Մառնեուլի-Սադախլո ուղևորատար
գնացքի վերականգնման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:
«Վրացական երկաթուղիներ»-ից «Ռադիո Մարնեուլի»-ին հայտնել են, որ
հարցը քննարկվում է, և երկաթուղին ինքը կհայտարարի որոշման մասին այն
կայացնելուց հետո։
Ապրիլի 8-ին Իրակլի Կոբախիձեն խոսել է Վրաստանի երկաթուղիների նոր
գծերի և հին ուղևորատար գծերի վերականգնման մասին: Կոբախիձեի խոսքով՝
երկաթուղուն կավելացվի Թբիլիսի-Քութայիսի ուղղությունը, ինչպես նաև
ավարտվել է
Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը, որի
արդյունքում ճանապարհորդության տևողությունը կրճատվել է 1.5
ժամով։
«Թբիլիսի-Ախալցխա երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին, որի
արդյունքում նշված չվերթը, որը չեղարկվել էր 2009 թվականից,
կվերականգնվի, և ճանապարհորդության ժամանակը, նախկին ժամանակների
համեմատ, 6 ժամից կկրճատվի մինչև 3 ժամ, այսինքն՝ Թբիլիսի-Ախալցխա
ուղղությամբ ճանապարհորդության ժամանակը կկրճատվի կիսով չափ։
Մենք նաև որոշում կայացրինք, և սա ծրագրի մի մասն է՝
Բորժոմի-Բակուրիանի պատմական գնացքի, այսպես կոչված «Կուկուշկիի»
վերականգնման վերաբերյալ։
Կkատարվի ինչպես գնացքի, այնպես էլ երկաթուղային ենթակառուցվածքների
լիարժեք վերականգնում, և կվերականգնվեն 5 համապատասխան երկաթուղային
կայարաններ։ Այս գիծը նույնպես դադարեցված է 2020 թվականից, և ծրագրի
համաձայն՝ գնացքը կսպասարկի մեր քաղաքացիներին և մեր երկրի հյուրերին
հաջորդ տարվա հունվարից։ Այս երկաթուղային գծի վերականգնումը նույնպես
մեծ նշանակություն ունի զբոսաշրջության տեսանկյունից», - ասաց Իրակլի
Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երկաթուղիները» մշակել են 2026-2028
թվականների գործողությունների ծրագիր, որի համաձայն գնվելու է 50 նոր
շոգեքարշ և 1500 նոր վագոն։
«Ռադիո Մառնեուլին» ապրիլի 8-ից փորձում է «Վրացական երկաթուղիներից»
պարզել, թե արդյոք նախատեսվում է վերականգնել
Թբիլիսի-Մառնեուլի-Սադախլո գնացքը՝ համաձայն «Վրացական երկաթուղիների»
2026-2028 թվականների գործողությունների ծրագրի։ «Վրացական
երկաթուղիները» մեզ տեղեկատվություն տրամադրեցին այսօր՝ ապրիլի 14-ին,
և նրանք մեզ ասացին, որ «հարցը քննարկվում է»։
Նշենք, որ Սադախլո-Թբիլիսի գնացքը դադարեցրել է իր գործունեությունը
2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Սադախլո-Թբիլիսի
գնացքը, որը օրական երկու ուղևորություն էր կատարում, օգտագործվում էր
երկաթուղու երկայնքով գտնվող բնակավայրերի բնակիչների կողմից։ Շատերի
համար սա Թբիլիսիում իրենց արտադրանքը վաճառելու միակ
հնարավորությունն էր։
«Ռադիո Մառնեուլի»