Մառնեուլիի քաղաքապետարանը Վրաստանի Անկախության օրվան նվիրված
միջոցառման շրջանակներում հրավիրված հյուրերի ճաշկերույթի
կազմակերպման համար վճարել է 7 836 լարի։
Պարզեցված գնումների վերաբերյալ հրամանը տվել է Մառնեուլիի քաղաքապետ
Դաուր Իսմայիլովը, որը պահանջել է համապատասխան գումարը հատկացնել
բյուջեից։
Մրցույթի փաստաթղթերում չի նշվում, թե քանի մարդու համար է
կազմակերպվել հյուրասիրությունը։ Փաստաթղթում միայն նշվում է, որ
մայիսի 26-ին նախատեսված միջոցառմանը հրավիրված
էին տարբեր պետական
գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնց ընդունելությունն ու
հյուրասիրությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանը իրականացրել է
համապատասխան գնումների ընթացակարգեր։
Տեղական ինքնակառավարման մարմինը սեղանի կազմակերպումը պատվիրել է
«Սադղեգրձելո» («Կենաց») ռեստորանին, և պայմանագիր է կնքել անհատ
ձեռնարկատեր Վլադիմեր Քիմաձեի հետ։