Սննդամթերքի ազգային գործակալությունը Մառնեուլի
մունիցիպալիտետում
ստուգված 27 հաստատություններից 14-ում խախտումներ է հայտնաբերել և
տուգանել բիզնես- օպերատորներին: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»- ին տված
հարցազրույցում ասել է Քվեմո Քարթլիի սննդի անվտանգության
տարածաշրջանային բաժնի ղեկավար Միրանգուլա Լիպարտելիանին, ստուգված
օբյեկտներից երեքում հայտնաբերվել են կրիտիկական
անհամապատասխանություններ, և օբյեկտները դադարեցրել են աշխատանքները:
Ստուգումն իրականացվել է ապրիլի 7-ին ամբողջ Մառնեուլիում:
«Այս փուլում մեր առաջնահերթությունը մսի խանութներն են, քանի որ միսը
պատկանում է բարձր ռիսկային սննդին: 27-ից 14-ում հայտնաբերվել են
տարբեր տեսակի խախտումներ: Օրինակ `N2-ի բացակայությունը, ինչը
նշանակում է, որ սպանդանոցում չի մորթվել, և սնունդը ներկայացվել է
շուկա առանց վերահսկողության: Եղել է նաև ջերմաստիճանային ռեժիմի
խախտում և տնտեսական գործունեության գրանցման բացակայություն: Ըստ
այդմ ՝ պատժամիջոցներ են սահմանվել: Երեք դեպքերում նկատվել են
անհամապատասխանություններ, որոնցում արտադրության իրավունքը կասեցվել
է մինչև Գործակալության կողմից տրված առաջարկությունների ճշգրտումը:
Մսամթերքի երկու խանութներ կնքվել են։ Դրանցից մեկը հացաբուլկեղենի
արտադրամաս է », - ասել է Միրանգուլա Լիպարտելիանին:
Ստուգումներին սննդի ազգային գործակալության ներկայացուցիչների հետ
միասին ներկա է եղել նաեւ «Ժողովրդական վերահսկողություն» հաղորդաշարի
վարող Մադոնա Կոիձեն: Նա ուղիղ եթերով ցուց է տվել Մառնեուլի մայիսի
26-ի փողոցի հացի փռերից մեկում առկա հակասանիտարական պայմանները:
Ներկայումս հաստատությունը փակ է:
Սննդամթերքի ազգային գործակալությունից տեղեկացրել են , որ
բիզնես-օպերատորները տուգանվել են տարբեր չափի գումարով, չնայած
տուգանքի առավելագույն չափը 1000 լարի է: Գործակալության
տեղեկատվությամբ ստուգումները շարունակվում են:
08․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան