Մառնեուլիի մանկապարտեզներում արձակուրդները կսկսվեն հունիսի 30-ին

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսումնական

գործընթացը կավարտվի հունիսի 30-ին: Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի խոսքով `հունիսի 15-ին նախադպրոցական հաստատության խմբերը ևս անցել են արձակուրդի դպրոցների հետ մեկտեղ։
«Այս փուլում մենք արձակուրդներ ենք հայտարարել միայն նախադպրոցական պատրաստության խմբերում: Մանկապարտեզներում ուսումը կտևի մինչև հունիսի 30-ը: Մառնեուլի դպրոցներում մենք ունենք նախադպրոցական պատրաստության կենտրոններ 9 վայրում. ընդհանուր առմամբ կա 16 խումբ », - ասել է Քարամովը։
Նշենք, որ դրան զուգահեռ, Մառնեուլի մանկապարտեզներում գրանցում է ընթանում 2021-2022 ուսումնական տարվա համար: Ինչպես ասել է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, այս փուլում քաղաքի քաղաքի մանկապարտեզներում տեղերը ամբողջությամբ լրացվել են: Խոսքը N3 և N4 մանկապարտեզների մասին է, որտեղ գրանցվել ենսահմանված քանակից ավելի երեխաներ:
Քարամովի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքում մեծ պահանջարկ կա, սակայն այս տարի իրավիճակը բարդացավ Մառնեուլիի № 1 և Կիզիլաջլոյի մանկապարտեզների վերականգնման գործընթացով: Հուսով եմ, որ իրավիճակը կկարգավորվի մինչ սեպտեմբեր, բայց այն չի կարող 100%-ով վերականգնել ուսուցումը և երեխաների մի մասը կմնա պահեստային ցուցակում:
Գրանցման գործընթացը կավարտվի հունիսի 30-ին:

17․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები