«Երրորդ ուժը» Մառնեուլիում համամասնական ցուցակով առաջադրել է 23 թեկնածու

Մառնեուլիի սակրեբուլոյում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների

համար կպայքարեն 9 կուսակցությունների ներկայացուցիչներ: Մառնեուլի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում համամասնական ցուցակ գրանցած կուսակցություններից մեկը Մառնեուլիի սակրեբուլոյում տեղեր գրավելու համար «Երրորդ ուժն» է:
«Երրորդ ուժը» հոկտեմբերի 2 -ի ընտրությունների համար կպայքարի N1 համարով:
Ահա Մառնեուլի շրջանային ընտրական հանձնաժողովում «Երրորդ ուժի» կողմից գրանցված թեկնածուների ցանկը ՝

1. Ֆուադ Կախրամանով
2. Ֆարիկ Մուրսակուլով
3. Մուսամբար Խաջաևա
4. Զաուր Գուսեյնով
5. Ֆրարիդ Մուրսակուլով
6. Այգուն Մուրսակուլովա
7. Պարվին Գուսեյնով
8. Ռոման Յուսուբով
9. Զամանա Ամիլովա
10. Ռուսլան Մուստաֆաեւ
11. Էլշադ Զեյնալով
12. Գիուլարա Քերիմովա
13. Ջախանդար Դարգալի
14. Ինտիգամ Չակերզադա
15. Էլնադա Մուրսակուլովա
16. Զարիֆա Մեխտիեւան
17. Քանան Կարախմազլի
18. Մայա Պիրիեւա
19. Գիուլարա Յուսուբովա
20. Ափգան Դարգալի
21. Նաիդա Օրուջովա
22. Էլվին Գասանով
23. Ռոման Նովրուզով

Հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցվել էր Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետի ընդամենը երեք թեկնածու `Ահմեդ Իմամկուլիևը` Եվրոպական Վրաստանից, Քենան Օմարովը `Վրացական երազանքից և Էլդար Մուստաֆաևը` Միացյալ ազգային շարժումից: «Երրորդ ուժը» Մառնեուլիում քաղաքապետի թեկնածու չունի:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
09.09.2021

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google