Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը հասանելի է Մառնեուլիի երկու կլինիկաներում
Սեզոնային գրիպը երկրում սկսվում է նոյեմբերին և ավարտվում մայիսի
առաջին կեսին, այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է Մառնեուլիի
հիվանդությունների վերահսկման և առողջության կենտրոնի ղեկավար Էթեր
Լափերաձեն։ Նրա խոսքով, առանց լաբորատոր հետազոտությունների հնարավոր
չէ տարբերակել օմիկրոնը սեզոնային գրիպից։
Լափերաձեն կոչ է արել բնակչությանը հետևել առաջարկություններին և
ասել, որ գրիպի դեմ պատվաստանյութը դեռ հնարավոր է ստանալ Մառնեուլիի
երկու ամբուլատորիաներում։
«Մառնեուլիի երկու պոլիկլինիկաներում դեռ գործում են
սեզոնային գրիպի պատվաստումները, դրանք Մեդիքսի և Ջեո Հոսպիտալի
ամբուլատորիաներն են, ուստի ցանկացողները կարող են պատվաստանյութ
ստանալ, որն ունի չորս բաղադրիչ և մասամբ պաշտպանում է մարդկանց
կորոնավիրուսից, ես նաև ուզում եմ կոչ անել բնակչությանը կրել դիմակ և
զերծ մնալ հասարակական տարածքներում գտնվելուց»,- ասել է
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։
Գրիպի պատվաստանյութը մարդուն պաշտպանում է գրիպի վիրուսի միայն երեք
ագրեսիվ տեսակներից, որոնք հաճախ բարդանում են բրոնխիտով, թոքաբորբով,
օտիտով և այլն:
Սեզոնային գրիպի պատվաստանյութը պետք է տրվի 6 ամսականից բարձր բոլոր
մարդկանց։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան