Հունվարի 17-ից Զաուր Դարգալին կհանդիպի բնակչությանը Դամիա-Գիաուրարխի և Շուլավերիի վարչական միավորներում
Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին
հունվարի 17-ին հանդիպումներ կանցկացնի Մառնեուլիի քաղաքապետարանի
գյուղերում։
Այս մասին տեղեկություն է հրապարակվել Զաուր Դարգալիի ֆեյսբուքյան
էջում, ըստ որի՝
Հունվարի 17-ին ժամը 10:00-16:00-ն Դամի- Գիաուրարխի վարչական
միավորում (Դամիա - Գիաուրարխի վարչական շենք) կկայանա
հանդիպումը, իսկ հունվարի 18-ին, ժամը 10:00-16:00-ն Շուլավերիի
վարչական միավորում, (Շուլավերիի վարչական շենքում)։
Ըստ տեքստի՝ մեծամասնական պատգամավորը նախատեսում է ապագայում եւս
հանդիպումներ ունենալ բնակչության հետ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան