Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 2022-23 թվականներին ենթակառուցվածքային նախագծերի վերահսկման համար ծախսել 1 մլն 250 հազար լարի
Մառենուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 2022-23 թվականներին ենթակառուցվածքային օբյեկտների շինարարական աշխատանքների վերահսկման ծառայությունը ձեռք բերել 1 250 000 լարիով։

Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ մրցույթը շահած ընկերությունը պետք է վերահսկի 2022-2023 թվականներին Մառնեուլիի բյուջեով ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերը, որոնց արժեքը կազմում է ավելի քան 50 000 լարի։ Ինչպես նաև ընկերությունը պետք է իրականացնի 2022-2023 թվականներից սկսած բազմամյա շինարարական աշխատանքների վերահսկման ծառայություններ՝ մինչև աշխատանքների ավարտը։

Ծառայությունը վերահսկողություն պետք է իրականացնի հետևյալ ենթակառուցվածքային նախագծերի վրա ՝

  • Ճանապարհների կառուցում/վերականգնում;
  • Ջրամատակարարման և կոյուղու ցանցերի (համակարգերի) (խմելու ջուր և հարակից տեխնոլոգիական մաս, ոռոգման, ջրահեռացման, կոյուղու համակարգեր) կազմակերպում/վերականգնում:
  • Կամուրջների կառուցում/վերականգնում/վերակառուցում;
  • Շենքերի կառուցում/վերականգնում/վերակառուցում;
  • Հրապարակների / այգիների / բակերի կազմակերպում / վերականգնում;
  • Սպորտային դաշտերի (մինի մարզադաշտերի) կազմակերպում/վերականգնում;
  • Արտաքին լուսավորության կազմակերպում;
  • Վերանորոգման-վերականգնման-ամրացման աշխատանքներ;

Մառնեուլիի քաղաքապետարանը հունվարի 18-ին մրցույթ է հայտարարել ենթակառուցվածքային նախագծերի շինարարության վերահսկողության ծառայությունների գնման համար։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են հայտեր ներկայացնել փետրվարի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։




«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google