Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 1 147 237 լարի ծախսել երեք գյուղերի երկաթբետոնե ներքին ճանապարհների կառուցման համար

Մառնեուլիի քաղաքապետարանի երեք գյուղերում երկաթբետոնե ճանապարհներ կկառուցվեն։

Մառնեուլիի քաղաքապետարանը 1 միլիոն 147 հազար 237 լարիի երկու մրցույթ է հայտարարել գյուղերի ճանապարհների կազմակերպման համար։

Առաջին մրցույթի համաձայն երկաթբետոնե ծածկը կիրականացվի Ծերակվի և Սիոնի գյուղերի ներքին ճանապարհներին, որի համար տեղական ինքնակառավարումը հատկացրել է 437 700 լարի։ Սիոնիի և Ծերակվիի երկաթբետոնե ճանապարհի կազմակերպման նախագծային փաստաթղթերի համաձայն՝ գյուղերի 6 հատվածներում կիրականացվի։

«Օբյեկտի վրա կա գրունտային ճանապարհ, որը վնասված է, կան փոսեր, որոնք անձրեւի ժամանակ լցվում են ջրով, կոտրված են երկայնական, լայնակի պրոֆիլները։ Անձրևոտ եղանակին ճանապարհով վարելը անհարմարություն է ստեղծում ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների համար», - նշված է նախագծային փաստաթղթերում։

Քաղաքապետարանի կողմից հայտարարված երկրորդ մրցույթի համաձայն՝ նախատեսվում է ներքին ճանապարհներ կառուցել Մառնեուլիի քաղաքապետարանի Կասումլո գյուղում, որի համար քաղաքապետարանը հատկացրել է 709 537 լարի։

«Կասումլո գյուղը հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով է բնակեցված, գյուղում զարգացած է անասնապահությունն ու գյուղատնտեսությունը։ Այս փուլում նախատեսվում է նախագծել երկու հատված, որոնք պայմանականորեն գծանշել ենք Ճանապարհ-1 եւ Ճանապարհ-2։ Ճանապարհ 1 սկսվում է գյուղի կենտրոնից և գնում դեպի արևմուտք դեպի նորակառույց դպրոց, ճանապարհի երկարությունը 330 մ/վ է։ Ճանապարհ 2-ը նույնպես սկսվում է գյուղի կենտրոնից և գնում դեպի հարավ-արևելք։Ճանապարհի երկարությունը 450 երկարություն/մ է։ Ծրագրի ճանապարհները 780 մետր ընդհանուր երկարությամբ ներքին գյուղական ճանապարհներ են, այդ ճանապարհները երկու կողմից խիտ բնակեցված են, տներն ու պարիսպները ուղղակիորեն կապված են ճանապարհին, հետևաբար ծրագրով ճանապարհի երկրաչափության մեջ մեծ փոփոխություններ չեն կարող կատարվել: քանի որ նախագիծը չի ներառում վերաբնակեցում», - նշված է Կասումլոյում երկաթբետոնե ճանապարհի կազմակերպման նախագծային փաստաթղթերում։

Մառնեուլիի քաղաքապետարանը ապրիլի 13-ին մրցույթ է հայտարարել գյուղերում երկաթբետոնե ծածկի աշխատանքների ձեռքբերման համար։ Մրցույթներին մասնակցել ցանկացող ընկերությունները հայտերը կարող են ներկայացնել ապրիլի 30-ից մայիսի 5-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google