Մառնեուլիի Կիրովկա և Շահումյան գյուղերի անվանումնները կփոխվեն

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա և Շահումյան գյուղերը կվերանվանվեն։

Խորհրդային շրջանից մնացած գյուղերի անունները փոխելու հարցը քննարկվել է ապրիլի 18-ի ավագանու նիստում։ Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեի խոսքով, քաղաքապետարանում բնակչության հետ համատեղ ստեղծված հատուկ հանձնաժողովն ընտրել է Կիրովկայի համար նախատեսված 5 անուններից երկուսը։ Գյուղը կոչվելու է «Կանաչ բլուր» կամ «Բարեկամություն»։ Ինչ վերաբերում է Շահումյանին, գյուղը կոչվելու է Զեմո Շուլավերի։ Որոշում կկայացվի տեղական ինքնակառավարման կողմից՝ անվանումները փոխելու համար աշխարհագրական օբյեկտների անվանակոչման հանձնաժողովի հաստատումից հետո։

«Խոսքը ինչպես Կիրովկայի մասին էր, որտեղ նախնական կային հինգ անուններ, որոնք կապված էին այս գյուղի հետ։ Այսօրվա դրությամբ համապատասխան հանձնաժողովը երկու անուն է ընտրել ՝ «Կանաչ բլուրը» և «Բարեկամությունը» երկուսն էլ կուղարկվեն Աշխարհագրական օբյեկտների կառավարական հանձնաժողով, և որոնք պատմականորեն մոտ կլինեն այս գյուղի և գյուղի ստուգաբանությանը, խորհուրդ կտանք գյուղը անվանել այդպես։ Շահումյանի համար առաջարկ էինք ստացել , որ այն կոչվի Զեմո Շուլավերի, սակայն կառավարական հանձնաժողովից ստացել ենք առաջարկություն՝ գյուղեր ու բնակավայրեր անվանելիս մեծ բառ չօգտագործել։ Հարցը քննել է նաեւ հանձնաժողովը։ Բնակչության հետ խորհրդակցություններ են եղել, և Զեմո Շուլավերի անվանումը կուղարկվի կառավարական հանձնաժողով»,- ասել է Նինո Բերիձեն։

Սակրեբուլոյի նիստում քննարկվել է օրակարգային 6 հարց։ Այդ թվում՝ գյուղերի փողոցների անվանման և ուսուցիչների ուղեվարձի հարցը։ Բոլոր հարցերի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები
დაიცავი დისტანცია