Մայիսի 26-ի համար Մառնեուլիի մուտքի մոտ կբարձրացվի 22 մետրանոց դրոշ

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի արտահերթ նիստը։

Նիստում քննարկման է դրվել մեկ հարց, որին աջակցել են պատգամավորները։ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը դիմել է քաղաքային խորհրդին՝ հարցը քննարկելու համար։

«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն ասել է, որ մայիսի 26-ին Մառնեուլիում դրոշ կախելու հարցը քննարկվել է Սակրեբուլոյի նիստում։ Բերիձեի խոսքով՝ Վրաստանի դրոշը կբարձրացվի Մառնեուլիի մուտքի մոտ։ Դրոշաձողի բարձրությունը կկազմի մինչև 22 մետր։

Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը «Ռադիո Մարնեուլիին» ասել է, որ շուկան այս փուլում ուսումնասիրվում է, ուստի դեռ հայտնի չէ, թե քաղաքապետարանը որքան լարի պետք է վճարի մայիսի 26-ին վրացական դրոշը բարձրացնելու համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები