Մառնեուլիի քաղաքապետարանը 2021 թվականին միանվագ դրամական օգնություն է տրամադրել 100 տարեկանից բարձր 13 Մառնեուլիի քաղաքացու

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 2021 թվականի ընթացքում 250 լարիի չափով միանվագ օգնություն է տրամադրել 100 տարեկանից բարձր 13 մառնեուլցիների։



Մառնեուլիի քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլին «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է, որ մինչև 2022 թվականի սկիզբը 100 տարեկանից բարձր հինգ քաղաքացի ստացել է միանվագ օգնություն։

Նշենք, որ 2022 թվականի մարտի 14-ին Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն աջակցել է սոցիալական ծրագրերի համար նախատեսված միջոցների ավելացմանը։ Ավելացել է նաև 100 տարեկանից բարձր քաղաքացիների համար միանվագ օգնության չափը։

Քաղաքային խորհրդի որոշումից հետո 100-ն անց Մառնեուլիի բնակիչները 250 լարիի փոխարեն կստանան 400 լարի։ Գիորգի Մեուրմիշվիլին «Ռադիո Մառնեուլիին» բացատրել է, որ 2022 թվականին արդեն իսկ օգնություն ստացած հինգ քաղաքացիներ կրկին կստանան 250 լարի, քանի որ դիմել են քաղաքապետարան մինչև նոր ծրագրի մեկնարկը, իսկ նրանք, ովքեր քաղաքապետարան են դիմել 2022 թվականի մարտի 14-ից հետո, որպես միանվագ օգնություն կստանա 400 լարի։

Մառնեուլիի 100 տարեկանից բարձր բնակիչները կարող են միանվագ օգնության դիմում ներկայացնել Մառնեուլիի քաղաքապետարան։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google