Օփրեթիում, Չանախչիում և Աղքյորփիում միակ ավտոբուսը վերսկսել է աշխատանքը

Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի, Չանախչի և Աղքյորփի գյուղերում հասարակական տրանսպորտը շուրջ երեք շաբաթ չի աշխատել։

«Ռադիո Մառնեուլին» մայիսի 11-ին նյութ էր պատրաստել, որտեղ Օֆրեթի գյուղի բնակչությունը խոսում էր հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով ստեղծված խնդիրների մասին։

Օփրեթիում բնակվող մոտ հիսուն մարդ շաբաթը երեք օր կարող էր գնալ Մառնեուլի։ Երեքշաբթի, չորեքշաբթի և կիրակի օրերին գյուղի միակ ավտոբուսը լեփ-լեցուն էր, և Օփրեթիի մարդիկ գալիս էին Մառնեուլի ապրանքներ ու դեղամիջոցներ գնելու և բժշկի կամ բանկ այցելելու։ Երեք շաբաթ շարունակ գյուղացիները դժվարանում էին հասնել Մառնեուլի քաղաքային տրանսպորտի բացակայության պատճառով, քանի որ բնակչության մեծ մասը տաքսիի համար վճարելու 60 լարի չուներ։ Բնակիչներն ասում են, որ տրանսպորտի բացակայությունը բարդացրել է կենցաղային խնդիրները։ Երբեմն գյուղ մեքենա է գնում մթերքներ վաճառելու , բայց ամեն ինչ կրկնակի գին ունի, և հաճախ նրանք չեն կարողանում գնել։

Մայիսի 11-ին Մունիցիպալ տրանսպորտային ընկերության ղեկավար Գիգա Ջալաղոնիան «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է, որ Աղքյորփիի ուղղությամբ ընթացող միակ ավտոբուսը խափանվել է և չի կարող վերանորոգվել թերի մասերի պատճառով։ Ջալաղոնիան նաև բացատրել է, որ այլ տրանսպորտային միջոցներ չի կարող ուղղարկել այս ուղղությամբ, քանի որ գյուղն ունի բարդ տեղանք, և ոչ բոլոր մեքենաները կարող են տեղաշարժվել այնտեղ:

Այսօր՝ մայիսի 16-ին, Ռադիո Մառնեուլիին, Մառեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնում հայտնել են, որ Օֆրեթի գյուղում հասարակական տրանսպորտի խնդիրն արդեն լուծված է։ Ինչպես պարզաբանել են քաղաքապետարանում, կիրակի օրը՝ մայիսի 15-ին, գյուղում հասարակական տրանսպորտի երթեւեկությունը վերականգնվել է։

«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքային տրանսպորտի ընկերության ղեկավարն ասել է, որ անհրաժեշտ է փոխել Մառնեուլի-Աղքյորփի ուղղությամբ շարժվող ավտոբուսի ամբողջ շարժիչը, իսկ մայիսի 15-ից հասարակական տրանսպորտը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google