Քաղաքապետարանը Մշակույթի տան բյուջեն ավելացրել է 65 հազար լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանը 65 հազար լարիով ավելացրել է մշակույթի տան բյուջեն։ Որոշումն ընդունվել է մայիսի 13-ի ավագանու նիստում։ Քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը հարցը քննարկման է բարձրացրել և հայտնել, որ գումարի մի մասը հատկացվել է Մշակույթի կենտրոնի պարային համույթի հյուրախաղերին։

«Մշակույթի տանն ավելացնում ենք 65000 լարի սուբսիդիա։ Տեղեկացնենք, որ Չեխիայում միջոցառումներ են անցկացվում, որին պետք է մասնակցի Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի անսամբլը։ Ուստի անհրաժեշտ է ֆինանսավորել գործուղումները։ Քաղաքապետարանը նպատակահարմար է գտել տրամադրել գումարը։»

Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է Մշակույթի կենտրոնի ղեկավար Նատո Շավիշվիլին, հիմնական գումարը կծախսվի Չեխիայում կայանալիք մրցույթի, «Իբերիա» համույթի և Մշակույթի կենտրոնի կողմից նախատեսվող միջոցառումների մի մասի վրա և ընթացիկ կարիքների:

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի մշակութային կենտրոնում գտնվող «Իբերիա» խորեոգրաֆիկ անսամբլը հրավիրված է Չեխիայում կայանալիք բանահյուսության, պարարվեստի և երաժշտության միջազգային մրցույթին և փառատոնին։ Միջոցառումը նախատեսված է օգոստոսին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google