Մառնեուլիի մաշտաբով այս տարի դպրոցն ավարտել է 1265 աշակերտ
Մայիսի 20-ին Վրաստանի դպրոցներում հնչել է վերջին զանգը։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2022 թվականին ուներ 1265 շրջանավարտ։ Միջոցառումներ են անցկացվում տարբեր ուսումնական հաստատություններում։ Այդպիսիներից է Մառնեուլիի թիվ 5 դպրոցը։ Վերջին զանգի միջոցառումը տեղի ունեցավ բակում, աշակերտները կատարեցին տարբեր երաժշտական համարներ և միմյանց հաջողություն մաղթեցին։ Հինգերորդ դպրոցն այս տարի ուներ 76 շրջանավարտ։



Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնը շնորհավորել է շրջանավարտներին ավարտելու կապակցությամբ։

«Մառնեուլի կրթական ռեսուրսկենտրոնը շնորհավորում է բոլոր տասներկուերորդ դասարանցիներին ավարտելու կապակցությամբ։ Մաղթում ենք հաջողություն, առաջընթաց և ձեր նպատակների իրականացում։ Նրանք մեր երկրի ապագան են, նրանք հույս ունեն և հավատում են, որ իրենց կրթությամբ և աշխատանքով կփոխեն աշխարհը դեպի լավը»,- ասել է Ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։

2021 թվականին Մառնեուլիի դպրոցն ավարտել է 989 աշակերտ։

Հատկանշական է, որ աշակերտները ուսումնական տարվա ավարտին մեկնում են էքսկուրսիաների։ Կորոնավիրուսի պատճառով նմանատիպ կրթական շրջագայություններն արգելվել են մոտ երկու տարի։ Ըստ կրթության նախարարության՝ դպրոցներն իրավունք ունեն կազմակերպել միայն մեկօրյա էքսկուրսիաներ։ Ուսանողներին թույլ չեն տալիս գիշերը լքել քաղաքը։ Էքսկուրսիայի վայրը պետք է ընտրել այնպես, որ դպրոցից մինչև վայր հեռավորությունը չգերազանցի 150 կմ-ը:
Բացի այդ, հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախարարության կողմից տրված առաջարկությունների համաձայն, կարևոր է, որ էքսկուրսիայի ընթացքում անչափահասները չմտնեն գետի և ջրամբարների շրջակա տարածք, սողանքավտանգ և այլ խոցելի տարածքներ։

Շրջագայության ընթացքում պետք է լինի առնվազն մեկ չափահաս, ով ունի առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები
დაიცავი დისტანცია