Մառնեուլիի քաղաքապետարանը Մայիսի 26-ին դրոշի բարձրացման համար ծախսել է 13 585 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը որոշել է մայիսի 26-ը նշելու համար քաղաքի մուտքի մոտ 20 մետրանոց դրոշ բարձրացնել։

Դրոշը բարձրացնելու որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը ապրիլի 28-ի սակրեբուլոյի նիստում։

Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը բարձրացնելու պարզեցված գնումների մասին համաձայնագիր է ստորագրել։

«Ինչպես գիտեք, մայիսի 26-ին Վրաստանում նշվում է Անկախության օրը։
104 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը։
Պետական դրոշը դարձավ պետական ինքնիշխանության խորհրդանիշ։
Նպատակահարմար եմ համարում 20-21 մետր բարձրությամբ պետական դրոշը որպես անկախ, ինքնիշխան պետության խորհրդանիշ բարձրացնել Մառնեուլի քաղաքի մուտքի բարձրադիր բլրի վրա՝ մայիսի 26-ի փողոցում, հուշարձանի հարևանությամբ
», - նշված է դրոշի գնումների հաշվետվության քարտում։

Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ կծածանվի 20 մետր բարձրությամբ դրոշ։ Դրոշը բարձրացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը ծախսել է 13585 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები
დაიცავი დისტანცია