Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզների միությունը Ալգեթիի
մանկապարտեզի համար գնել է 2500 լարիի ջուր:
10 հատ 19 լիտրանոց ջուրը գործակալությունը պարզեցված կարգով գնել է
ՍՊԸ «Բորժոմի ջուր»-ից։ Ինչպես ասում է մանկապարտեզների միության
ղեկավար Զաուր Քարամովը, Ալգեթի մանկապարտեզի համար առաջին անգամ չէ,
որ խմելու ջուր ենք գնում։ Այս փուլում այգին ապահովված է միայն
տեխնիկական ջրով։
«
Ալգեթի մանկապարտեզն ունի միայն տեխնիկական ջուր, որը
հիմնականում օգտագործվում է սպասքի կամ այլ անհրաժեշտ իրերի համար։
Մենք 1 տարի ժամկետով ջուր ենք գնել, և այն մատակարարվում է
մանկապարտեզին ըստ պահանջարկի»,- ասել է Զաուր Կարամովը։
Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով՝ այս քանակի ջուր իրենք
պետք է ձեռք բերեն միայն Ալգեթիի մանկապարտեզի համար։ Քաղաքապետարանի
մյուս մանկապարտեզները նման խնդիր չունեն։
Մառնեուլիում գործում է 14 մանկապարտեզ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝
Մարգարիտա
Միսկարյան