Քաղաքապետարանը 10 հազար լարիով կօգնի պատշգամբի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին
Մառնեուլիի քաղաքապետարանը դրամական օգնություն կտրամադրի Նարիմանով փողոցում տեղի ունեցած վթարից տուժածների ընտանիքներին։ Այդ մասին հունիսի 29-ին սակրեբուլոյի նիստում հայտնել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն։ Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին մահացածների հիշատակը։

«Մի քանի օր առաջ մեր մունիցիպալիտետում շատ վատ դեպք է տեղի ունեցել, որը խլել է երկու կնոջ կյանք։ Մենք բոլորս շատ մեծ ցավ ապրեցինք այս պատմությունից։ Քաղաքապետարանի և սակրեբուլոյի անունից ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին։ Գործընթացում ներգրավված են ՏԻՄ-ն ու քաղաքապետարանը, որպեսզի ընտանիքներն առանց ուշադրության չմնան։ Կլինի դրամական օգնություն։ Դա միանվագ չի լինելու, մենք ընտանիքի հետ կապ ենք ունենալու և պատրաստ ենք այս ընտանիքներին օգնել ցանկացած հարցում»։

Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում նշել է քաղաքային խորհրդի նախագահը, բնակելի շենքի պատշգամբների փլուզման հետեւանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին 10.000 լարի է փոխանցվելու։

Հունիսի 26-ին Մառնեուլի քաղաքում բնակելի շենքի երկու պատշգամբների փլուզման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել ՝ երեք մարդ։

Հունիսի 29-ի սակրեբուլոյի նիստում ընդհանուր առմամբ քննարկվել է 3 հարց, երեքի վերաբերյալ էլ դրական որոշում է կայացվել։ Սակրեբուլոյում վիճաբանություն է եղել «Միացյալ ազգային շարժման» անդամ Նարգիզա Ալիևայի և Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեի միջև։ Նիստից առաջ Ալիեւան ասել է, որ ցանկանում է, որ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեն հունիսի 26-ին Մառնեուլիում տեղի ունեցած ողբերգությունը: Ամիրան Գիորգաձեն Ալիևային ի պատասխան ասել է, որ ինքը դեռ չի հայտարարել նիստի բացված լինելու մասին, և որ նախատեսում է անել նույնը։

Ավագանու նիստն ամբողջությամբ տես այստեղ՝






{{AUDIO}}



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google