Սամխարաուլիի բյուրոն ավարտել է փլուզված պատշգամբով շենքի ուսումնասիրությունը. ինչ է գրված եզրակացության մեջ
Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն ուսումնասիրել է Մառնեուլի քաղաքի Նարիմանովի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքը։ Ըստ եզրակացության՝ շենքի տեխնիկական վիճակը անբավարար է, և անհրաժեշտ են ամրացման աշխատանքներ։ Դեֆորմացիաները կարող են զարգանալ նկուղներ ներթափանցող ջրի պատճառով, ինչը սպառնում է կայունությանը


«Շենքի տանիքին և մուտքերի աստիճանահարթակներում տեղադրված ջրի բակերի պատճառով զգալիորեն ավելանում են տանիքի կոնստրուկցիաների բեռնվածությունը, ինչը սպառնում է նշված կառույցների կարողունակությանը։ Դրա հետ մեկտեղ, բակերից թափված ջրի և տանիքի վնասված սալիկից շենք ներթափանցելու պատճառով տանիքի սալիկները խիստ վնասվել են, և դրանց շահագործումն իրենց առկա տեսքով անվստահելի է։ Շենքի անվտանգ շահագործումը հնարավոր դարձնելու համար նպատակահարմար ենք համարում ապամոնտաժել շենքի տանիքին և մուտքերի աստիճանահարթակներում տեղադրված ջրի բակերը և փոխել տանիքի պանելը՝ ջուրը շենք մտնելուց և նկուղներ ներս չհոսելու համար։ Դրա հետ մեկտեղ պետք է փոխվեն տանիքի վնասված սալիկները։ Քանի դեռ վերոնշյալ աշխատանքները չեն իրականացվել, շենքի շահագործումն անվստահելի է»,- գրված է Լեւան Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ։

Նարիմանովի թիվ 1 բազմաբնակարան բնակարանը շենքի բակի կողմից վնասել է նաև շենքի ճակատային պատշգամբները։ Դրանց վրա վնասվածքների պատճառով արգելվում է օգտվել պատշգամբներից։

Քաղաքապետարանն արդեն իրականացրել է 14160 լարիի պարզեցված գնում՝ բնակելի շենքի տանիքի և պատշգամբների վերականգնման համար անհրաժեշտ նախագծահաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։

Առաջարկում ենք Լևան Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննությամբ ուսումնասիրված բնակելի շենքի լուսանկարը, որը վերբեռնվել է քաղաքապետարանի պարզեցված գնման մեջ։






«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google