Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է երկրաշարժից տուժած տների վերանորոգման համար 107 997 լարիի պարզեցված գնումների մասին
Փետրվարի 13-ի երկրաշարժից տուժած սեփական տների
ամրեցման/վերականգնման աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանի
կողմից հայտարարված երեք մրցույթ չի կայացել։
Մրցույթների ձախողման պատճառով Մառնեուլիի քաղաքապետարանը որոշել է
պարզեցված գնումներ կնքել վնասված տների ամրեցման/վերականգնման
աշխատանքների համար։
«Եթե մրցութային հանձնաժողովը նորից բռնի էլեկտրոնային
մրցույթով համապատասխան աշխատանքների ձեռքբերման ճանապարհը, թեկուզ
նվազագույն հաշվարկով, ապա առնվազն 40-50 օր կպահանջվի, որպեսզի
հասնենք պայմանագրերի ստորագրմանը, եթե նույնիսկ անցկացվեն
էլեկտրոնային մրցույթներ և բոլոր մրցութային ընթացակարգերն ընթանան
դրականորեն՝ առանց որևէ փաստաթղթային ապացույցի, առանց ընթացակարգային
ձգձգումների/խոչընդոտների, հետևաբար, քանի որ ի լրումն մրցույթի
ընթացակարգերի համար պահանջվող վերը նշված ժամկետների, մրցույթի
իրականացման համար սահմանված նվազագույն ժամկետը 90-օրյա է։ Տրված են
նաև համապատասխան ենթակառուցվածքային/ամրացում-վերականգնողական
ծրագրեր, որպեսզի երկրաշարժի հետևանքների վերացումը / լուծարման
միջոցառումների ամբողջական իրականացումն իրականացվի ընթացիկ տարվա
նույն ժամանակահատվածում` բյուջետային հատկացումների շրջանակներում,
այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակը անկասկած հրատապ
է",-նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային
ծառայության ղեկավարի հաշվետվության մեջ
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ամբողջ քաղաքապետարանում
իրականացնել 21 սեփական բնակելի տների ամրցում/վերականգնման
աշխատանքներ, որոնց համար հայտարարվել է 107 977 լարիի և 42 թեթրիի
պարզեցված գնում։
Սկզբում տեղական ինքնակառավարումը երեք մրցույթ էր հայտարարել
աշխատանքների կատարման համար։ Ըստ մրցույթների՝ 39391 լարի է
տրամադրվել Դաշտաֆա, Կասումլո, Կաչագան, Շուլավերի և Զեմո Սարալ
գյուղերի տների ամրացման/վերականգնման աշխատանքների համար, 33 823
լարիի մրցույթ է հայտարարվել բնակելի սեփական տների
ամրացման/վերականգնման աշխատանքների համար ՝ Մոլաօղլի, Սադախլո,
Խոժորնի և Ծոփ գյուղերում, իսկ Ջանդարի բնակավայրում՝ Նասիմ փ. N16;
ք․ Մառնեուլի, Ռուսթավելի փող. N75ե; ք․ Մառնեուլի, Ուիրագոյի փող.
N1; ք. Մառնեուլի, Ժորդանիայի փող. N32; Ջանդարի բնակավայր, 9
եղբայրներ փող. N25, 34 842 լարի է հատկացվել և Ջանդարա գյուղի
բնակելի առանձնատների ամրացման/վերականգնման աշխատանքների գնման
համար։ Հարկ է նշել, որ երեք մրցույթներն էլ չեն կայացել։
Փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, Դմանիսի Սամեբա գյուղի մոտակայքում
գրանցվել է 6,2 մագնիտուդով երկրաշարժ։ Ուժեղ ցնցումներ են զգացվել
նաև Մառնելիում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան