Մառնեուլիի քաղաքապետարանը 500 հազար լարիի մրցույթ է հայտարարել 829 պլաստմասե աղբամանների գնման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 500 հազար լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել աղբի պլաստիկ տարաներ գնելու համար։



Մրցութային առաջարկի համաձայն՝ աղբի պլաստիկ տարաները կունենան 1100 լիտր ծավալ, իսկ առավելագույն տարողունակությունը պետք է լինի 440 կգ։ 500 հազար լարիով քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել ոչ պակաս, քան 829 աղբի տարա։

Կես միլիոն լարիով աղբի տարաներ գնելու որոշումը կայացրել է Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն հունիսի 29-ին կայացած նիստում։ Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը խոսեց բյուջեում կատարված փոփոխությունների մասին և ասաց, որ սկզբում 300 հազար լարի է հատկացվել աղբամանների ձեռքբերմանը, այնուհետև բյուջեի ավելցուկային գումարի հաշվին ավելացվել է ևս 200 հազար լարի։

Հունիսի 30-ին «Սուփթա Մառնեուլի» ՍՊԸ-ի ղեկավար Լերի Մումլաձեն «Ռադիո Մառնեուլին» ասել է, որ պլաստիկ տարաները կբաժանվեն տարբեր վայրերում։


Մառնեուլիի քաղաքապետարանը աղբի տարաների գնման մրցույթ է հայտարարել հուլիսի 26-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են առաջարկություններ ներկայացնել օգոստոսի 24-ից օգոստոսի 29-ը։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պայմանագրի կնքումից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում պետք է տարաները հանձնի քաղաքապետարան։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google