Հուլիսի 26-ի երեկոյան Մառնեուլի-Կոդա ճանապարհին տեղի ունեցած
ճանապարհատրանսպորտային պատահարը զոհեր և վիրավորներ չի տվել։
Մառնեուլի-Կոդա ճանապարհին մարդատար ավտոմեքենան և երթուղայնը բախվել
են միմյանց։ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում գտնվող մարդիկ
«Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ վթարի հետևանքով չորս մարդ է
մահացել, սակայն տեղեկությունը սխալ է եղել։
ՆԳՆ-ից «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ հետաքննությունը տարվում
է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության
անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։ Ներքին գործերի
նախարարության տվյալներով՝ վթարի վայրում ոչ ոք չի մահացել։
Վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, նրանք տեղափոխվել են Մառնեուլիի
երկու ՝ «Գեո Հոսպիտալս» եւ «Ավերսի» կլինիկաներ։
Բուժհաստատությունները պարզաբանում են, որ տուժածների վիճակը կայուն
է, մահացածներ չկան։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան