Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնողական աշխատանքները
մեկնարկել են։
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են տեղական ինքնակառավարումից,
մեկ շաբաթից ավելի է աշխատանքներ են ընթանում։ Մառնեուլիի
մունիցիպալիտետի / հարակից տարածքի ինքնակառավարման վարչական շենքի
բակի վերականգնումն ու բարեկարգումը արժե 825 900 լարի: Աշխատանքներն
իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Քարթլի» ՍՊԸ
ընկերությունը։
Նախագծով նախատեսվում է ստեղծել հանգստի համար նախատեսված կանաչ
տարածքներ՝ արահետներով, նստարաններով, աղբամաններով և արտաքին
լուսավորության դեկորատիվ լապտերներով։ Քաղաքապետարանի այցելուների
համար (հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար)
կայանատեղիներ կկազմակերպվեն շենքի ձախ հատվածում, իսկ քաղաքապետարանի
աշխատակիցների համար՝ շենքի հետևում։
Տարածքի բարեկարգման նախագիծը ներառում է գործող եզրաքարերի,
սալաքարերի, ասֆալտապատման, բազալտե և գրանիտե արահետներով և
եզրաքարերով նոր արահետների կազմակերպում։ Տարածքում կվերականգնվեն
կանաչ տարածքները։
Նախագծով նախատեսվում է նաև քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածի
վերականգնում, վնասված գաջի հեռացում և ցեմենտի լուծույթով նորից
սվաղում։ Նախատեսվում է նաև ջրատարների վերականգնում։
Աշխատանքներն ավարտելու համար քաղաքապետարանի կապալառու ընկերությունը
210 օրացուցային օր ունի։
Նշենք, որ բացի նշված աշխատանքներից, քաղաքապետարանն առանձին գումար
ունի քաղաքապետարանի շենքի վերականգնողական/վերակառուցման
աշխատանքների համար, թեեւ ամիսներ շարունակ հայտարարված մրցույթներին
ոչ ոք չի մասնակցում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան