Կիրիխլոյի դպրոցից բռնության ենթարկած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրիխլո գյուղի հանրային դպրոցը վրացերենի ուսուցչի թափուր աշխատատեղ է հայտարարել։ Դպրոցում թափուր տեղը հավանաբար հայտնվել է այն բանից հետո, երբ ուսուցիչը լքել է դպրոցը, ով աշակերտներին ստիպել էր ծնկի գալ՝ պատժելու համար։ Ռահման Մուսաևը մոտ 10 տարի աշխատել է Կիրիխլոյի հանրակրթական դպրոցում որպես վրացերենի ուսուցիչ։

Վրացերենը որպես երկրորդ լեզվի թափուր տեղի համար ուսումնական հաստատությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին մրցույթ է հայտարարել։ Ընտրված թեկնածուն պետք է շաբաթական 20 դասաժամ անցկացնի IV, V, VII և VIII դասարաններում:
Թեկնածուն պետք է համապատասխանի ուսուցչի մասնագիտական ստանդարտով սահմանված պահանջներին և հետևյալ պահանջներից մեկին ՝

1. Պետք է իրավունք ունենա դասավանդելու՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բարձրագույն կրթությունը և առարկայական իրավասությունը հաստատող փաստաթղթի համաձայն

2. Պետք է լինի հավաստագրված անձ:

3. Պետք է ներգրավված լինի սխեմային առնվազն որպես ավագ ուսուցիչ:


Մրցույթի հիման վրա ընտրված ուսուցչին հանձնարարվելու է՝ մշակել առարկայական ծրագրեր, դասերի պլանավորում/անցկացում, անցկացված դասի գնահատում/վերլուծություն, մասնակցություն ուսումնական նյութերի հետագա կատարելագործման և մշակման գործընթացին, մասնակցություն կազմակերպվող սեմինարներին, տնօրինության պահանջին համապատասխան հաշվետվության կազմում, դպրոցում սովորողների և ուսուցիչների համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով ուսուցիչների հերթապահության մեջ ներառելը և պարտականությունը, Անհրաժեշտության դեպքում դասղեկություն ստանձնելը:

Նշենք, որ Կիրիխլոյի հանրակրթական դպրոցի ուսուցիչ Ռահման Մուսաեւը, ով աշակերտներին ծնկի է բերել պատժելու համար, դպրոցից հեռացման մասին դիմում է գրել ու լքել ուսումնական հաստատությունը։ Մուսաևը ուսուցչին զուգահեռ եղել է նաև սակրեբուլոյի անդամ։ Ինչպես հոկտեմբերի 3-ին «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձենը, պատգամավորը գիտակցել է իր հանցանքը և լքել սակրեբուլոն։

Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է միջադեպը։ Ինչպես տեղեկացրին մամուլի ծառայությունից, հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, որը ենթադրում է հարկադրանք։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google