Գինու փառատոնը Մառնեուլիում կանցկացվի հոկտեմբերի 9-ին
Հոկտեմբերի 9-ին Մառնուլիում կանցկացվի գինու փառատոն։ Ինչպես պարզաբանել են ՏԻՄ-ում, միջոցառումը կազմակերպվում է Վրաստանի կառավարության կողմից և անցկացվում է երկրի տարբեր մունիցիպալիտետներում։

Հոկտեմբերի 9-ից 15-ը գինու փառատոնը կընդգրկի Վրաստանի 25 քաղաքներ և կմեկնարկի Մառնեուլից։ Միջոցառումը կանցկացվի քաղաքապետարանի կենտրոնական պուրակում՝ «Կիդեվաց Դաիզրդեբիան»-ի հարևանությամբ։ Միջոցառումն այս տարի համավարակից հետո առաջին անգամ անցկացվում է մասշտաբային։ Այս տարի առաջին անգամ փոխվել է նաև վայրը։

Գինու փառատոնն անցկացվում էր Մառնեուլիի մշակութային կենտրոնի մոտ, որտեղ ամեն տարի ցուցադրվում էր վրացական գինու, մեղրի, պանրի և գյուղատնտեսական այլ ապրանքների ցուցահանդես-վաճառքը։ Գինու հնձանում հանդիսավոր կերպով խաղողը մամլվում էր։
Կազմակերպվել է ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, վրացական ըմբշամարտի մրցաշար։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
.
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google