Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 153 966 լարիով ձեռք բերել ճանապարհների և կամուրջների նախագծեր 12 գյուղերում
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել 12 գյուղերում ճանապարհների և կամուրջների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 153 966 լարիով գնել տեղական նշանակության մայրուղիների և կամուրջների շինարարական-վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունները։

Ահա այն նախագծերի ցանկը, որոնց համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել ՝

Սադախլո և Խոժորնի գյուղերի ներքին ճանապարհների վերականգնում - ծրագրի նախահաշվային արժեքը 1,200,000 լարի է:
Սադախլո գյուղում գոյություն ունեցող կամրջի վերականգնում - ծրագրի գնահատված արժեքը 150,000 լարի է:
Ամբարովկա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 450000 լարի է։
Դամիա-Գեորարխ գյուղի հանրակրթական դպրոցի մուտքի ճանապարհի ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 350000 լարի է:
Շուլավեր գյուղի, այսպես կոչված, Մ.Տ.Ս բնակավայրի ներքին ճանապարհների ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 700.000 լարի է:
Մեծամուլա գյուղ տանող մուտքի ճանապարհի ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 400000 լարի է։
Ծերեթելի գյուղի նոր բնակավայրի ճանապարհի ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 650000 լարի է։
Սայիմերլո գյուղի փողոցների ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 400000 լարի է։
Դիոքնիսի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում (ավարտվել է II փուլով) - ծրագրի նախահաշվային արժեքը 850000 լարի է։
Քութլիար գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 500000 լարի է:
Լեժբադինի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում - ծրագրի նախահաշվային արժեքը 500 000 լարի է։

Հոկտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից 12 գյուղերում ճանապարհների և կամուրջների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան ներկայացնել իրենց մրցութային առաջարկները։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები