Մառնեուլիում վթարի հետևանքով 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել
Մառնեուլիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով անչափահասի
մահվան փաստով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
ՆԳՆ-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ
նոյեմբերի 23-ին Մառնեուլիում վարորդն անզգույշ է եղել,
չի կարողացել ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ վարումը և
վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ստացած վնասվածքների հետեւանքով
վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է
առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով
(ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն
առաջացրել է կյանքի կորուստ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7
տարի ժամկետով։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝
մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկարացնելու
միջնորդությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան