Մառնեուլում հաշվառված է 191 անօթեւան ընտանիք

2021 թվականի տվյալներով Մառնեուլիի մունիցիպալիտետում հաշվառված է 222 անօթևան ընտանիք, որից 31-ը ներկայումս ապահովված է բնակարանով, իսկ 191 ընտանիք դեռևս ունի անօթևան կարգավիճակ։

«Ռադիո  Մառնեուլի» հետ զրույցում Հանրային պաշտպանի 2021 թվականի զեկույցի վերաբերյալ խոսելով Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի Արևելյան Վրաստանի բաժնի Քվեմո Քարթլիի գրասենյակի գլխավոր մասնագետ Քվեմո Քարթլիում Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչ Իրմա Մչեդլիձեն ասաց, որ Մառնեուլիում այս փուլում սոցիալական բնակարաններ չեն գործում։

«2015 թվականից ի վեր Մառնեուլիում գրանցվել է 222 անօթեւան ընտանիք։ Նրանցից 31 ընտանիք գոհ է բնակելի տարածքից, ներկայումս հաշվառված է 191 ընտանիք։ Բայց ուզում եմ նշել, որ այս խնդիրը, նման քաղաքականությունը իրենից ներկայացնում է բնակարանային ապահովման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների առանձնահատուկ զգույշ իրականացում։ Այս անձինք՝ 31 ընտանիք, սա եղել է շուրջ 2017 թվականին, կամայականորեն զբաղեցրել են բնակելի տարածքը, իսկ հետո 2021 թվականի վերջին այդ պահանջները բավարարվել են և բնակարանները էկոնոմիկայի նախարարության և Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հանձնվել են նրանց։ Սա, իհարկե, հաճելի է, բայց նման քաղաքականությունը որոշակի ռիսկեր է պարունակում։ Ֆորմալ առումով, եթե նրանք իրականացրել են բնակարան ստանալու իրենց իրավունքը կամայական մուտքով, նման քաղաքականությունը խրախուսում է նրանց պաշտոնապես իրականացնել որոշ անօրինական գործունեություն: Օրինակ՝ ինքնօգնության նպատակով ուրիշի անշարժ գույքը զավթելը, բայց դա, իհարկե, չի կարող լինել ճիշտ պետական ​​մոտեցում և ճիշտ քաղաքականություն»։

Իրմա Մչեդլիձեի խոսքով, Վրաստանում բնակարանով ապահովելու միասնական մոտեցում չի գործում: Օրինակ՝ Ռուսթավիում բնակարան ստանալու համար անձը պետք է ունենա 150 հազար միավոր սոցիալական ծառայությունների բաժնից, մինչդեռ Քութայիսիում միավորների թիվը պետք է լինի 200 հազար, Գորիում՝ 100 հազար։

Հանրային պաշտպանը պետությանը առաջարկում է միասնական մոտեցում մշակել բնակարանային ապահովման հարցում։

"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები